ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Սիրիայի հյուսիսում գրոհայինները հարձակումներ են սկսել կառավարական ուժերի դեմ

Սիրիայի հյուսիսում գրոհայինները հարձակումներ են սկսել կառավարական ուժերի դեմ
27.10.2020 | 21:44

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հովանավորությունը վայելող գրոհայինները հարձակումներ են սկսել կառավարական ուժերի դեմ, որոնց աջակցում է Ռուսաստանը։ Իրավիճակը կտրուկ սրվել է նախօրեին, երբ ռուսական օդուժը թիրախավորել էր Թուրքիայի սահմանին կենտրոնացած զինյալների «Ֆայլակ աշ-Շամ» ճամբարը՝ զոհվել էին 50, վիրավորվել՝ 100 գրոհայիններ։ Անկարան և Մոսկվան, որ Սիրիայում արդեն 10 տարի շարունակվող պատերազմում հակադիր ճամբարների են պաշտպանում, տեղի ունեցածին դեռ չեն արձագանքել։
Ֆրանսպրեսը նշում է, որ «Ֆայլակ աշ-Շամ»-ը առաջ է տանում Թուրքիայի շահերը Սիրիայի տարածքում և վարձու զինյալներ մատակարարում՝ Լիբիա և Ղարաբաղ ուղարկելու համար։

Դիտվել է՝ 1890

Մեկնաբանություններ